Տենդը սահմանվում է որպես մարմնի ջերմաստիճանի բարձրացում նորմալ ցուցիչներից բարձր (>37,9°C) և հանդիսանում է հիվանդությունների լայն շրջանակի չափազանց տարածված դրսևորում: Ամենից հաճախ սուր տենդը պայմանավորված է ինքնասահմանափակվող վիրուսային վարակներով (վարակներ, որոնք հակված են ինքնուրույն վերանալ, առանց բուժման) և չբարդացած բակտերիալ վարակներով, և անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում կամ ավելի քիչ ժամանակում: Այն մարմնի բարդ արձագանքի բաղադրիչ է վարակիչ հարուցիչների և տոքսինների նկատմամբ։
Ծնողները անխուսափելիորեն անհանգստանում են իրենց երեխաների համար, երբ նրանք հիվանդ են, օրինակ՝ մանկական տարածված կարգավիճակի դեպքում ինչպիսին է ջերմությունը: Ցավոք, ապացուցվել է, որ ծնողների անհանգստության աճը հանգեցնում է նրանց երեխաների անհանգստության աճին: Հետևաբար, ծնողների կողմից թե՛ ցավի և թե՛ ջերմության ըմբռնումը և կառավարումը, որոնք սովորական երևույթներ են մանկության տարիներին, չափազանց կարևոր են ոչ միայն երեխաների առողջության և բարեկեցության տեսանկյունից, այլ նաև մանկական շտապ օգնության բաժանմունքներ անհարկի այցելությունների տնտեսական բեռը նվազեցնելու տեսանկյունից: Հենց այդ պատճառով է, որ BERLIN-CHEMIE AG-ն տեղեկատվություն է տրամադրում ջերմող հիվանդներին և նրանց համար դեղամիջոցներ արտադրում։