Ասթման թոքերի քրոնիկ (երկարատև) հիվանդություն է, որն առաջանում է շնչուղիների բորբոքումից։
Այն առաջացնում է խզզոց, հևոց և կրծքավանդակի սեղմում:
Այս ախտանիշները կարող են առաջանալ վարակների, ինչպիսիք են մրսածությունը և գրիպը, ալերգիաների (ծաղկափոշուց, փոշու տզերից կամ կենդանիներից), ծխի, գոլորշիների և աղտոտվածության պատճառով:
Գոյություն ունեն ասթմայի տարբեր տեսակներ, և վերջին տարիներին ասթմայի նոր տիպեր են հայտնաբերվել։ Ասթմայի երկու հիմնական տիպերն են.
Ալերգիկ ասթմա.
առաջանում է արտաքին կամ ներքին ալերգենի կողմից (ծաղկափոշի, փոշու տիզ կամ կենդանիների մազ):
Ոչ-ալերգիկ ասթմա.
պայմանավորված է շնչառական ուղիների վարակներով, ինչպիսիք են վիրուսները կամ ֆիզիկական ակտիվությունը:
Չնայած ասթմայի դեմ լիարժեք բուժում գոյություն չունի, սակայն առկա են բուժման բազմաթիվ տարբերակներ: Ասթմայի դեղերի երկու հիմնական տեսակներն են՝ հակաբորբոքայինները և բրոնխոդիլատորները (դեղորայք, որը ընդլայնում (բացում) է բրոնխային անցուղիները): Այս դեղերը սովորաբար շնչառվում են փոքր քանակությամբ, այնպես որ դրանք կարող են անմիջապես անցնել թոքեր: Ասթմայով հիվանդներից շատերը պետք է ամեն օր օգտագործեն իրենց շնչառման սարքը/ինհալատորը: Հակաբորբոքային միջոցները օգնում են նվազեցնել շնչուղիների բորբոքումը
Ալերգիկ ասթմա ունեցող մարդկանց համար չափազանց կարևոր է խուսափել ալերգենից, որն առաջացնում է ախտանիշներ: