Կրծքային հեղձուկը, որը հայտնի է նաև որպես կրծքային անգինա, կրծքավանդակի դիսկոմֆորտ անցողիկ ձև է, որը տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության կամ հուզական սթրեսի ժամանակ: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ սիրտը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում պսակաձև զարկերակների միջոցով արյան սահմանափակ հոսքի պատճառով: Դա կարող է պայմանավորված լինել աթերոսկլերոզի հետևանքով առաջացած զարկերակների նեղացմամբ կամ պսակաձև զարկերակների սպազմերի արդյունքում:
Կրծքային հեղձուկը սովորաբան դրսևորվում է կրծքավանդակում ճնշման, սեղմման կամ ծանրության զգացումով, սակայն նմանատիպ զգացողություններ կարող են տարածվել նաև ծնոտից կամ ատամներից դեպի թիակներ կամ ձեռքի երկայնքով մինչև դաստակ և մատներ։ Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կամ վատթարանում են ֆիզիկական ակտիվության բարձրացման հետ, օրինակ՝ քայլելով դեպի վեր կամ ուժեղ քամու դեմ, կամ ցուրտ եղանակին: և բարելավվում են մի քանի րոպե հանգստանալուց հետո:
Կան կրծքային հեղձուկի տարբեր տեսակներ։ Երկու ամենատարածված տեսակներն են կայուն և անկայուն կրծքային հեղձուկը: Կայուն կրծքային հեղձուկը ամենատարածվածն է և առաջանում է ֆիզիկական ակտիվության ընթացքում: Այն անցնում է հանգստի կամ կրծքային հեղձուկի դեղորայքի ընդունումից և սովորաբար 5 րոպեից ավել չի տևում։
Անկայուն կրծքային հեղձուկը ավելի լուրջ է և կարիք ունի անհապաղ բժշկական ուշադրության: Անկայուն կրծքային հեղձուկը բնութագրվում է իր անկանոն բնույթով և կարող է առաջանալ նույնիսկ հանգստի կամ սովորականից քիչ ակտիվության ժամանակ: Անկայուն կրծքային հեղձուկը ավելի ինտենսիվ է, հաճախ տևում է ավելի քան 5 րոպե, և այն չի անհետանում հանգստի կամ կրծքային հեղձուկի դեղերի ընդունումից: Առանց պատշաճ արյան հոսքի, սիրտը բավարար թթվածին չի ստանում, ինչը հանգեցնում է սրտի կաթվածի: Անկայուն կրծքային հեղձուկը զգալի վտանգ է ներկայացնում և պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն:
Կրծքային հեղձուկի բուժումը ներառում է սրտի հիմքում ընկած հիվանդության վերացում՝ արյան հոսքը բարելավելու և բարդությունները նվազեցնելու համար: Դրանք կարող են ներառել արյունը նոսրացնող դեղամիջոցներ՝ արյան մակարդուկների առաջացումը կանխելու համար, արյան ճնշման և հակախոլեստերինային դեղեր, կրծքային հեղձուկի հատուկ դեղամիջոցներ, կենսակերպի փոփոխություններ, ներմաշկային պրոցեդուրաներ և վիրաբուժական միջամտություններ: