Առաջին հերթին՝ դեղամիջոցների որակը
«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերությունը մշակում, արտադրում և վաճառում է դեղագործական ապրանքներ:
"Բեռլին-Խեմի" ընկերության Երևանի ներկայացուցչությունը գործում է ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ԲԸ-ի անունից, որը Հայաստանում ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ մասնաճյուղն է: ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԸ երկար տարիներ է, ինչ Իտալիայի դեղագործական շուկայի առաջատարն է: Հիմնադրվելով 1886թ. Ֆլորենսիայում` ՄԵՆԱՐԻՆԻ ընկերությունը, փոխելով մի քանի սերունդներ, զարգացել է ու դարձել գլոբալ, մի քանի սեփականատերեր ունեցող դեղագործական ընկերություն:
ՄԵՆԱՐԻՆԻ ընկերությունը հետապնդում է երկու ռազմավարական նպատակ` գիտական հետազոտություններ և միջազգային հարթակում ազդեցության ձեռքբերում: Այս երկու ուղղություններն էլ թույլ են տալիս հաջողությամբ օգտագործել նորարարական ապրանքներ՝ բավարարելու հիվանդների կարիքները ողջ աշխարհում: ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԸ ողջ աշխարհում ունի հմուտ և հուսալի գործընկերոջ համբավ ինչպես նոր դեղերի ստեղծման, այնպես էլ` գիտական նվաճումների հարցում:
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը շահում է նաև գործընկերությանը միտված մտածելակերպի արդյունքում: Մեր գործունեության ընթացքում մենք հետևողական կերպով հիմնվում ենք մեր խմբային ռազմավարության վրա: