Berlin-Chemie Menarini / Ընկերությունը / Գիտական հետազոտություններ և մշակումներ / Քիմիական մշակումներ /

Քիմիական մշակումներ

Նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակում

Քիմիական մշակումների բաժինն իրականացնում է նորարարական ակտիվ նյութերի մշակման ծրագրեր: Այդ ծրագրերի մաս է կազմում էտալոնային նյութերի և մետաբոլիտների սինթեզը, դրանց ֆիզիկա-քիմիական նկարագրի պատրաստումը և անվտանգությանը վերաբերող տվյալների սահմանումը:

Այսպիսի բազմազան պատասխանատվությունների շրջանակ ունեն Սինթեզների, նյութերի բնութագրման և կենսադեղագործական խմբերի մասնագետները:

Սինթեզների խումբը պատասխանատու է նախակլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ նյութերի նմուշների տրամադրման և օրգանական քիմիայի մեթոդների անալիտիկ մշակման և մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների համար:

Նյութերի բնութագրման խումբը, ամենաժամանակակից վերլուծական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակում է նորարարական ակտիվ նյութերի գիտական նկարագիրը՝ կենտրոնանալով նյութի առանձնահատկության, մաքրության, բաղադրության և ֆիզիկա-քիմիական հատկությունների վրա:

Կենսադեղագործական խումբը պատասխանատու է կենսաբանական նյութերի անալիտիկ փորձարկման համար, ինչը կազմում է նորարարական ակտիվ նյութերի տոքսիկոլոգիական ուսումնասիրությունների մասը:


Որոնել