Տվյալների գաղտնիությունը
Մենք գնահատում ենք ձեր հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ և ցանկանում ենք, որ դուք մեր կայք այցելելիս ապահով զգաք ձեր անձնական տվյալների պաշտպանության հարցում: Մենք, մասնավորապես, պահպանում ենք Եվրոպական միության տվյալների պաշտպանության ընդհանուր Կանոնակարգի նոր պահանջները ("GDPR"):
Հայաստանում «Berlin-Chemie AG»-ի ներկայացուցչության գրասենյակը վերահսկիչ է, որը պատասխանատու է http://www.berlin-chemie.am (այսուհետ՝ «վեբկայք») վեբկայքում ձեր տվյալների մշակման համար: Վերահսկիչի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ http://www.berlin-chemie.am/hy-am/Տպել: Դուք կարող եք կապ հաստատել տվյալների պաշտպանության համար պատասխանատու մեր աշխատակցի հետ հետևյալ հասցեով՝ «Berlin-Chemie AG»-ի ներկայացուցչությունը Հայաստանում , Հայաստան, 0070, Երևան, Քաջազնունու փող., 4/1 շենք, 4-րդ հարկ: Կամ դիմել էլեկտրոնային փոստով՝ office-armenia@berlin-chemie.com, Berlin-Chemie AG dpo.germany@berlin-chemie.de:
Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում ձեր անձնական տվյալների պաշտպանությանը։ Անձնական տվյալներ են բոլոր տվյալները, որոնք վերաբերում են նույնականացված կամ նույնականացվվող ֆիզիկական անձին, ինչպես, օրինակ՝ անունը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն: Երբ այցելում եք մեր կայքը, մենք հավաքում ենք անձնական տվյալները, որոնք մշակում ենք կիրառելի գաղտնիության կանոններին համապատասխան: Այս տվյալները մեր կողմից չեն հրապարակվում կամ փոխանցվում երրորդ կողմերին առանց թույլտվության:
Մենք պահպանում ենք Ձեր տվյալները միայն որոշակի ժամանակահատված, որն անհրաժեշտ է մեր կայքում Ձեր գործողությունների և հարակից ծառայությունների կատարման համար, կամ ձեր տվյալները պահպանելու իրավական պարտավորության դեպքում:
Այս տվյալների գաղտնիության քաղաքականության համաձայն՝ մենք կտեղեկացնենք ձեզ այն տվյալների մասին, որոնք մենք հավաքել ենք մեր վեբկայք ձեր այցելության ժամանակ, ինչպես նաև ինչպես են օգտագործվում այդ տվյալները:
Այս առաջարկը չի վերաբերում 16 տարեկանից փոքր երեխաներին:
Տվյալները, որոնք մշակվում են, մեր կայք այցելելիս:
Մեր վեբկայքը միայն տեղեկատվական նպատակներով օգտագործելու դեպքում, այսինքն, երբ դուք չեք գրանցվում և մեզ որևէ տեղեկություն չեք տրամադրում, մեր կողմից կմշակվեն միայն այն անձնական տվյալները, որոնք ձեր զննիչը կփոխանցի մեր սերվերին: Եթե ցանկանում եք դիտել մեր վեբկայքը, ապա մենք հավաքում ենք հետևյալ տվյալները, որոնք անհրաժեշտ են տեխնիկական նպատակներով՝ ցուցադրելու մեր վեբկայքը, ապահովելու նրա կայուն աշխատանքը և պաշտպանելու վեբկայքը (իրավական հիմքը ներկայացված է 6-րդ հոդվածում (1) (f) GDPR).
IP-հասցեն
Կայքի այցելության ամսաթիվը և ժամը
Գրինվիչի ժամային գոտու տարբերությունը (GMT)
Հարցման բովանդակությունը (որոշակի կայք)
Մուտքի կարգավիճակի/ HTTP կարգավիճակի կոդը
Փոխանցված տվյալների քանակը յուրաքանչյուր դեպքում
Կայքը, որտեղից կատարվել է հարցումը
Զննիչը
Օպերացիոն համակարգը և դրա ինտերֆեյսը
Զննիչի ծրագրային ապահովման լեզուն և տարբերակը
Տվյալները պահվում են 7 (յոթ) օր և այնուհետև ավտոմատ կերպով ջնջվում են
Թխուկ ֆայլերի օգտագործումը
Ըստ 6 (1) (f) GDPR հոդվածի, մենք օգտագործում ենք մեր վեբկայքում «թխուկ ֆայլեր» աշխատանքը օպտիմալացնելու համար: Թխուկ ֆայլերը փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ավտոմատ կերպով ստեղծվում են ձեր զննիչում և պահվումձեր սարքում (օրինակ՝ դյուրակիր համակարգչում, գրասալիկում, սմարթֆոնում), երբ այցելում եք մեր կայք: Տեղեկատվությունը, որը ստեղծվում է ըստ օգտագործվող հատուկ սարքի, պահվում է թխուկ ֆայլում:
Սա չի նշանակում, որ մենք կկարողանանք ուղղակիորեն նույնականացնել ձեզ: Թխուկ ֆայլերը նախատեսված են ավելի հարմար դարձնելու մեր ծառայություններից օգտվելը: Մենք օգտագործում ենք սեանսային թխուկ ֆայլեր, օրինակ՝ որոշելու համար, որ դուք արդեն այցելել եք մեր կայքում առանձին էջեր: Մեր կայքից դուրս գալուց հետո թխուկ ֆայլերը ավտոմատ կերպով ջնջվում են:
Հարմարավետ օգտագործման համար մենք նաև օգտագործում ենք ժամանակավոր թխուկ ֆայլեր, որոնք պահվում են ձեր սարքի վրա հատուկ որոշակի ժամանակահատվածում: Եթե ծառայություններից օգտվելու համար դուք կրկին այցելեք մեր կայք, ապա անմիջապես կհայտնաբերվի, որ դուք արդեն այցելել եք մեր կայքը, ինչ տվյալներ են մուտքագրվել ձեր կողմից և ինչ տեղադրումներ են կատարվել, ուստի, դուք ստիպված չեք լինի մուտքագրել այդ ամենընորից:
Շատ զննիչներ թխուկ ֆայլերը ընդունում են ավտոմատ կերպով: Դուք կարող եք հարմարեցնել ձեր զննիչի տեղադրումը այնպես, որ Ձեր սարքի վրա չպահպանվեն թխուկ ֆայլերը կամ տեղադրեք ծանուցում, որը կհայտնվի ամեն անգամ, երբ նոր թխուկ ֆայլեր տեղադրվեն: Սակայն, թխուկ ֆայլերի ամբողջական անջատումը կարող է հանգեցնել այն բանի, որ դուք չեք կարողանա լիարժեք չափով օգտագործել մեր կայքում եղած բոլոր գործառույթները:
Տվյալների մշակումը կոնտակտային տվյալների մուտքագրման ժամանակ:
Դուք կարող եք հարցեր տալ մեր արտադրանքի և ծառայությունների մասին, օգտագործելով մեր հաղորդակցման ձևը, տրամադրելով հետևյալ տեղեկությունները՝ ձեր Անունը, Ազգանունը, Ընկերության անվանումը և ձեր էլ.փոստի հասցեն: Կոնտակտային ձևի օգտագործումը կամավոր հիմունքներով է:
Եթե դուք կապ հաստատեք էլեկտրոնային փոստի միջոցով, մենք կպահենք այն տեղեկությունները, որոնք դուք տրամադրել եք մեզ (օրինակ, ձեր էլ. փոստի հասցեն, հնարավոր է ձեր անունը և հեռախոսահամարը) այնպես, որ մենք կարողանանք պատասխանել ձեր հարցերին:
Մենք պահպանում ենք այն տեղեկությունները, որոնք դուք տրամադրել եք մեզ, որպեսզի մենք կարողանանք կապվել ձեզ հետ (իրավական հիմքը 6 (1) (f) GDPR) հոդվածն է):
Եթե դուք տրամադրեք մեզ տեղեկատվություն մեր բժշկական արտադրանքի հնարավոր կողմնակի հետևանքների վերաբերյալ, մենք պարտավոր ենք, ըստ օրենքի, մշակել և պահպանել այդ տեղեկատվությունը (իրավական հիմքը 9 (2) (i) GDPR):
Մենք կհեռացնենք այս համատեքստում ստացված տվյալները, եթե դրա հետագա պահպանումը պարտադիր չէ, կամ մենք կսահմանափակենք դրա մշակումը տվյալների պահպանման մասին օրենսդրական պահանջներին համապատասխան:
Անձնական տվյալներ ստացողները և տվյալների փոխանցումը երրորդ երկրներին:
Անբարենպաստ իրադարձություններ:
Եթե մեզ հայտնի դառնա մեր արտադրանքի նկատմամբ անբարենպաստ արձագանքի հնարավոր դեպքերի մասին, մենք, օրենքի համաձայն, պետք է փաստաթղթավորենք և փոխանցենք անհրաժեշտ տեղեկատվությունը, ներառյալ անձնական, պատասխանատու կազմակերպություններին ամբողջ աշխարհում և, եթե դա անհրաժեշտ լինի հետագա հետաքննության համար, այդ մասին զեկուցող կողմի հետ կապի համար:
Իրավունքի հարկադիր իրականացումը:
Կիրառվում է մեր իրավունքների հարկադիր ճանաչման կամ մեր իրավունքների կամ երրորդ կողմերի իրավունքների պաշտպանության համար՝ նման իրավունքների իրականացման իրավունքով խորհրդատուների և իշխանության մարմինների կողմից:
Տվյալների մշակման համար ծառայությունների արտաքին մատակարարներ:
Մենք օգտագործում ենք ծառայություններ մատուցողներ, որոնք աջակցում են մեզ մեր ծառայությունների կատարման հարցում: Ծառայությունների այս մատակարարները մշակում են ձեր տվյալները մեր անունից՝ համաձայն մեր հրահանգների և մեր վերահսկողության ներքո, բացառապես սույն գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված նպատակների համար: Ծառայությունների այս մատակարարները կարող են տեղակայվել նաև ԵՄ-ից դուրս (օրինակ՝ Google Ireland-ի «G Suite» ծառայությունը):
Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որ ձեր տրամադրած տվյալները պատշաճ կերպով պաշտպանված լինեն՝ համաձայն Եվրոպական միության Տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջների: Եթե ձեր տվյալները փոխանցվում են ԵՏՀ տարածաշրջանից դուրս երկրներ, մենք երաշխավորում ենք տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ՝ տրամադրելով համապատասխան երաշխիքներ՝ այսպես կոչված տվյալների պաշտպանության ստանդարտ կանոնների տեսքով, որոնք տրամադրվում են ԵՄ հանձնաժողովի կողմից, ԵՄ համարժեքության քաղաքականության կամ ԵՄ-ԱՄՆ Գաղտնիության պաշտպանության համակարգով:
Տվյալների պաշտպանություն:
Մենք օգտագործում ենք տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ՝ ձեր անձնական տվյալները չարաշահումից, կորստից, վնասից կամ չարտոնված անձանց մուտքից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանության մեր միջոցները համապատասխանում են տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակին:
Ձեր իրավունքները և կոնտակտային տեղեկություններ
Ընդհանուր իրավունքները:
Դուք կարող եք պահանջել ձեր մասին պահվող տվյալների տեղեկատվությունը և իրավունք ունեք ստանալ ձեր տրամադրած տվյալները ընդհանուր և մեքենայական ընթեռնելի ձևաչափով: Ավելին, հիմնավորված դեպքերում կարող եք նաև պահանջել ջնջել, ուղղել կամ սահմանափակել ձեր տվյալների մշակումը: Եթե ձեր անձնական տվյալները փոխանցվում են ԵՄ-ից դուրս երկիր, որը չի ապահովում տվյալների համարժեք պաշտպանություն, դուք կարող եք պահանջել պայմանագրի պատճենը կամ այլ երաշխիք, որը կապահովի ձեր անձնական տվյալների համապատասխան պաշտպանությունը:
Առարկելու իրավունքը:
Բացի այդ, հիմնավորված դեպքերում դուք կարող եք առարկել անձնական տվյալների մշակման վերաբերյալ, եթե մենք ձեր անձնական տվյալները մշակենք մեր օրինական հետաքրքրության հիման վրա (դա օրինական դեպք է, եթե իրավական հիմքը 6 f հոդվածն է) GDPR-ն է, որը նշված է որպես իրավական հիմք):
Ձեր համաձայնության հետկանչը:
Եթե դուք տալիս եք ձեր համաձայնությունը անձնական տվյալների մշակմանը մեր կայքի և դրա հետ կապված ծառայությունների օգտագործման համատեքստում, կարող եք ցանկացած պահի չեղարկել այս համաձայնությունը՝ հետագայում սույն իրավունքը ուժի մեջ մտնելուց հետո:
Google Tag Manager պիտակների կառավարման համակարգ
Մեր կայքը օգտագործում է Google Tag Manager թեգերի կառավարման համակարգը: Google Tag Manager-ը Google Inc.-ի լուծումն է ընկերությունների համար կայքերի թեգերի կառավարելու ինտերֆեյսի միջոցով: Google Tag Manager գործիքը չի օգտագործում թխուկ ֆայլեր և չի հավաքում անձնական տվյալներ: Գործիքը նախատեսում է այլ թեգերի գործարկում, որոնք, իրենց հերթին, կարող են հավաքել տվյալներ։ Google Tag Manager-ին հասանելի չեն այս տվյալները: Եթե ապաակտիվացումը կատարվել է դոմենի կամ թխուկ ֆայլերի մակարդակով, ապա այն վերաբերում է Google Tag Manager-ի կողմից իրականացվող բոլոր որոնման թեգերին:
Google քարտեզներ
Այս կայքում մենք օգտագործում ենք Google Քարտեզների կողմից առաջարկվող ծառայությունները: Սա մեզ թույլ է տալիս անմիջապես կայքում ցուցադրել փոխազդու քարտեզներ ձեզ համար և ապահովել ձեզ հարմար մուտք դեպի քարտեզի գործառույթ: Սա համապատասխանում է հոդված 6 (1) (f) Տվյալների պաշտպանության ընդհանուր դրույթներին (GDPR):
Google Քարտեզների գործառույթներն օգտագործելու համար անհրաժեշտ է պահպանել ձեր IP հասցեն: Երբ դուք այցելում եք կայք, Google-ը ստանում է տեղեկություն, որ դուք բացել եք մեր կայքի համապատասխան ենթաէջը: Դա տեղի է ունենում անկախ նրանից՝ Google-ը տրամադրում է այն օգտատիրոջ հաշիվը, որով դուք մուտք եք գործել, թե օգտատիրոջ հաշիվը գոյություն չունի: Եթե դուք մուտք եք գործել համակարգ Google-ի միջոցով, տվյալները ուղղակիորեն կկապվեն ձեր հաշվի հետ: Եթե չեք ցանկանում, որ տվյալները կապված լինեն ձեր Google հատկագրի հետ, նախքան կոճակն ակտիվացնելը պետք է դուրս գաք համակարգիրց: Google-ը պահում է ձեր տվյալները որպես օգտատիրոջ հատկագիր և օգտագործում դրանք գովազդային նպատակներով, շուկայի հետազոտության և/կամ իր կայքի պահանջարկի վրա հիմնված ձևավորման համար: Դուք իրավունք ունեք առարկել նման օգտատիրոջ հատկագրի ստեղծմանը. այս իրավունքից օգտվելու համար դուք պետք է ձեր առարկությունը ներկայացնեք անմիջականորեն Google-ին:
Google-ի կողմից հավաքված և մշակված տվյալների նպատակի և շրջանակի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մատակարարի տվյալների գաղտնիության ծանուցումներում: Այս ծանուցումներում դուք կգտնեք նաև ձեր իրավունքների մասին լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև ձեր գաղտնիությունը պաշտպանելու կարգավորումներ՝ http://www.google.de/intl&de/polies.privacy: Google-ը նաև մշակում է ձեր անձնական տվյալները Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ուղարկում դրանք՝ համաձայն ԵՄ-ԱՄՆ Գաղտնի տեղեկատվության փախանակման կանոնների մասին համաձայնագրի՝ https://www.privacyshield.gov/EU-US-Framework:
Կոնտակտային տեղեկություններ
Այս իրավունքներից օգտվելու համար դիմեք մեր տվյալների պաշտպանության պատասխանատուին: Դուք կարող եք կապվել մեր տվյալների պաշտպանության պատասխանատուի հետ վերը նշված հասցեով:
Դուք կարող եք նաև լրացուցիչ կապվել մեզ պատասխանատու տվյալների պաշտպանության մարմնի հետ, եթե ունենաք որևէ խնդիր Berlin-Chemie AG dpo.germany@berlin-chemie.de.
Տվյալների պաշտպանության հայտարարագիր առ 25.06.2018թ.