BERLIN-CHEMIE-ն Հայաստանում

Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում հիմնվել է 2008թ. սեպտեմբերին: Մեկ տասնակյակից ավելի ներկայացուցչության անձնակազմը ջանասրտորեն աշխատում է Հայաստանյան դեղորայքային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք: Մենք մեր աշխատանքներն ենք ծավալել ողջ Հայաստանով։ Այցելություններ, գիտակրթական միջոցառումներ ենք կազմակերպում առողջապահական սֆերայի գրեթէ բոլոր մասնագետների համար։

Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության՝ Հայաստանում գրանցված դեղամիջոցների ցանկը լայնածավալ է: Ներկայացնում ենք սրտաբանական, էնդոկրինոլոգիական, ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ոչստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, ինչպես նաև տարատեսակ, առանց դեղատոմսի տրամադրվող դեղորայք: Ներկայումս Հայաստանում գրանցված են Բեռլին-Խեմի ընկերության մոտ 50 անվանում դեղամիջոցներ : Դեղամիջոցների ճնշող մեծամասնությունը մրցակցային շուկայում զբաղեցնում են առաջատար դիրքեր և ունեն բարձր կիրառելիություն: Զուգահեռաբար ծրագրված է Հայաստանյան շուկա նոր դեղամիջոցների մուտք, ինչպես նաև շուկայում արդեն առկա դեղամիջոցների համալրում նոր դեղաձևերով և դեղաչափերովնպատակ ունենալով էլ ավելի ընդլայնել մեր տեսականին ստեղծելով հիվանդի կյանքի որակի բարելավման, անվտանգ և արդյունավետ բուժման հնարավորություններ։ Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերությունը հայաստանում ներկայացնում է նաև MSD և Organon միջազգային դեղագործական ընկերություններին և հայկական դեղորայքային շուկայում համարվում է առաջատար գրանցված դեղորայք արտադրող ընկերությունների ցանկում:

Տարբեր բժշկական կազմակերպությունների վերլուծություններով Բեռլին-Խեմի/Մենարինին ունի լավագույն վարկանիշը թե՛ բժիշկների և թե՛ հիվանդների մոտ, որպես հուսալի և որակյալ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, որը արժանի է հատուկ վստահության:

Բեռլին-Խեմի/Մենարինի ընկերության հայաստանյան թիմի առանձնահատկություններն են

- Արհեստավարժությունը

- Գիտելիքների և ունակությունների լայն բազան,

- Ներկայացուցչության բոլոր աշխատակիցների միավորվածությունը և թիմային ոգին, ինչպես նաև ձգտումը անելու ամենը, որը հնարավորություն կտա նպաստելու առողջապահության զարգացմանը և բուժաշխատողի մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը մեր երկրում ներդնելով միջազգային առաջատար բժշկագիտական փորձը

Ընկերության կարգախոսը` “Մենք - կյանքի համար” մեր հավերժ ուղեցույցն է:

Հաջորդ թեմաները