Արտադրություն և որակի ապահովում
Ժամանակակից դեղերի արտադրություն ամենաբարձր որակով
Պահպանելով MENARINI Group-ի փիլիսոփայությունը՝ BERLIN-CHEMIE-ն երաշխավորում է ամենաբարձր որակի գերժամանակակից և անվտանգ դեղագործական արտադրանք, որը հնարավոր է դարձել դեղագործական արտադրանքների արտադրության տասնամյակների փորձով և զուգակցվել ուժեղ մոտիվացիաներով և գերազանց որակավորումով արտադրական թիմի աշխատանքով:
Բեռլին-Ադլերսխոֆում, Բեռլին-Բրիցում և Կալուգայում (Ռուսաստան) գործող ժամանակակից արտադրական օբյեկտները արտադրում են պինդ դեղաձևեր (դեղահաբեր, թաղանթային ծածկույթով հաբեր և թաղանթով հաբեր), հեղուկներ (օշարակներ և կաթիլներ) և բժշկական մոմիկներ:
Արտադրական օբյեկտները ամբողջովին արդիականացվել են և սարքավորված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Ամբողջովին նվիրվածությունը, ճկուն կարողությունները, բարձրորակ ստանդարտները և ժամանակակից տեխնոլոգիաները երաշխավորում են բարձրորակ և արդյունավետ դեղերի արտադրություն:
25 փաթեթավորման գիծ
> 60 արտադրական օբյեկտ
Ընդհանուր առմամբ, արտադրական երեք օբյեկտներում կան ավելի քան 350 աշխատակիցներ, ովքեր տարեկան արտադրում են ավելի քան 335 միլիոն փաթեթ պատրաստի դեղամիջոցներ, որոնք այնուհետև օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում հիվանդությունների բուժման համար: BERLIN-CHEMIE-ն այդպիսով պարծենում է MENARINI Group-ի շրջանակներում արտադրական ամենամեծ արտադրական կարողություններով: