BERLIN-CHEMIE

Առողջապահությանը նվիրված

BERLIN-CHEMIE-ն հարուստ ավանդույթ ունեցող նորարար, միջազգայնորեն գործող դեղագործական ընկերություն է: 1992 թվականից ի վեր, BERLIN-CHEMIE-ն պատկանել է համաշխարհային մակարդակով գործող MENARINI Group-ին, որը տասնամյակներ շարունակ եղել է առաջատարը իտալական դեղագործական շուկայում: Ընկերությունը, որը հիմնադրվել է Նեապոլում 1886 թ-ին և, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորենցիայում, զարգացել է սերնդից սերունդ և վերածվել է համաշխաշխարհային դեղագործական ընկերության, որը կառավարվում է ընտանեկան բիզնեսի կողմից: MENARINI Group-ի շրջանակներում, BERLIN-CHEMIE-ն պատասխանատու է դեղագործական գործունեության համար Գերմանիայում, Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածաշրջանում: Բացի այդ, Berlin-ը Group-ի կենտրոնական հետազոտական օբյեկտներից մեկն է:

> 5,000 աշխատակից

> 30 երկիր

€ 1,7 միլիարդ արժողությամբ վաճառք

BERLIN-CHEMIE-ի ապրանքանիշներն են՝ դինամիկ աճը, նորարարական դեղագործական արտադրանքները և մի քանի սերունդ ձգվող հարուստ փորձը: Berlin Ադլերսխոֆում մեր պատմությունը սկսվում է 1890 թվականից: Մեր աշխատակիցների մի մասը այն ընտանիքներից է, ովքեր արդեն հինգ սերունդ է, ինչ ներգրավված են դեղագործական արտադրանքի մշակման, արտադրության և շուկայավարման գործընթացում: Մենք հատկապես սերտ կապեր ենք պահպանում Բեռլինի մեր գլխամասային գրասենյակի հետ, որին մենք ամբողջովին նվիրված ենք:

Միևնույն ժամանակ, մենք կոսմոպոլիտային ընկերություն ենք: Ընդհանուր առմամբ, մենք ունենք ավելի քան 5,000 աշխատակից ավելի քան 70 ազգերից: Ավելին, BERLIN-CHEMIE-ում պրոֆեսիոնալ վերապատրաստումները երկար տարիներ ավանդույթ են դարձել և բազմիցս պարգևատրվել են Արդյունաբերության և առևտրի պալատի կողմից: Այս բազմազանությունը մեր ամենաուժեղ կողմերից մեկն է:

BERLIN-CHEMIE-ի ծավալների դինամիկան

Վերջին տարիներին BERLIN-CHEMIE-ն հասել է աճի այնպիսի տեմպերի, որը գերազանցել է դեղագործական շուկայի զարգացումը: Այս հիանալի արդյունքը հաստատում է BERLIN-CHEMIE-ի և MENARINI-ի ռազմավարությունը, որը հետամուտ է լինում հատկապես նորարարական դեղամիջոցների մշակմանը: Դրանով մենք մեծ նշանակություն ենք տալիս լայնածավալ դասընթացներին և մեր գիտական վաճառքի մասնագետների աշխատանքի որակին: Այս շարունակական ջանքերի շնորհիվ է, որ BERLIN-CHEMIE-ն հիանալի հեղինակություն է վայելում առողջապահության ոլորտում, հատկապես ընդհանուր պրակտիկայով զբաղվով բժիշկների և մասնագետների մոտ:

Ընդհանուր առմամբ, BERLIN-CHEMIE-ն դեղամիջոցներ է մատակարարում ավելի քան 30 պետությունների և դուստր ձեռնարկությունների ավելի քան 26 երկրներում: BERLIN-CHEMIE-ն դեղերի առաջատար արտադրողներից մեկն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածաշրջանում: Տարածաշրջանում իր պատմական գոյատևման շնորհիվ, BERLIN-CHEMIE-ն հպարտանում է երկար տարիների տեղական շուկայավարման փորձով, ընտիր մատակարարման ցանցով և ժամանակակից արտադրական օբյեկտներով Ռուսաստանի Կալուգա քաղաքում:

Հաջորդ թեմաները