Մեր նպատակը
Միասին՝
կյանքի համար
Այն բանից հետո, երբ BERLIN-CHEMIE-ն դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող MENARINI Group-ի մի մասը, ընկերությունը կայուն կերպով աճել և ընդլայնվել է: Թողարկելով այնպիսի արտադրանքներ, որոնք հարմարեցված են ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների բժշկական պահանջներին, BERLIN-CHEMIE-ն կարող է իր օգտագործողներին առաջարկել արտադրանքների լայն տեսականի, այդ թվում՝ սրտաբանության, շնչառական հիվանդությունների, շաքարախտի, հոդատապի և հետագայում նաև ուռուցքաբանության ոլորտի համար:
BERLIN-CHEMIE-ն հպարտանում է իր հաճախորդների հետ գործակցությամբ, քանի որ դա թույլ է տալիս շարունակաբար տեղեկացված մնալ գիտականորեն ապացուցված բժշկության վրա հիմնված դեղերի շարունակական առաջընթացի վերաբերյալ և բացահայտել այն հնարավորությունները, որոնց միջոցով մեր արտադրանքը կարող է վճռականորեն բարելավել հիվանդների կյանքը:
Մեր նպատակն է միջազգային և տեղական մակարդակով այլ ընկերությունների հետ մեր գործընկերության և լիցենզիայի համաձայնագրերի միջոցով արագորեն շուկա դուրս բերել նոր դեղամիջոցներ, քանի որ դա թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել ամենաառաջադեմ բուժական տարբերակների ավելի լայն տեսականուց:
Այս հաջողության բանալին կայանում է այն մարդկանց հմտությունների վրա, ովքեր աշխատում են BERLIN-CHEMIE-ում: Մեր աշխատակիցները նպատակասլաց աշխատաակիցներ են, որոնք ունեն երկար տարիների փորձ բժշկական շուկայավարման ոլորտում:
MENARINI Group-ի հովանու ներքո BERLIN-CHEMIE-ի ռազմավարական կորպորատիվ նպատակները ընկած են հետազոտությունների և զարգացման և միջազգայնացման ոլորտներում: Երկու ռազմավարություններն էլ նպատակ են հետապնդում թեթևացնել հիվանդների տառապանքները ամբողջ աշխարհում՝ տրամադրելով նորարարական արտադրանքների հասանելիություն: BERLIN-CHEMIE-ն հետևողականորեն իրականացնում է այս կորպորատիվ նպատակները Գերմանիայում, Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածաշրջանում՝ բարելավելով հիվանդների կյանքի որակը: