Մեր միջազգային կոմպետենտությունը
Համաշխարհային մասշտաբներով գործող MENARINI Group-ի շրջանակներում, BERLIN-CHEMIE-ն պատասխանատու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանի ավելի քան 30 երկրների համար: Երկրների մեծամասնությունում BERLIN-CHEMIE-ն ներկայացված է դուստր ձեռնարկությունների կամ ներկայացուցչական գրասենյակների կողմից:
Առողջապահության ոլորտում որպես հուսալի գործընկեր, մենք մտադիր ենք մեր արտադրանքի և մեր նոու-հաուի օգնությամբ նպաստել այս տարածաշրջաններում առողջապահական քաղաքականության բարդ առաջադրանքների լուծմանը: Այդ նպատակով, BERLIN-CHEMIE-ն գործընկերային հարաբերություններ է ստեղծել բոլոր մակարդակներով շատ երկրներում:
Մեր տեղական աշխատակիցները մեր գործողությունների երաշխավորներն են: Լինելով ուժեղ մոտիվացված և լավ պատրաստվածություն անցած՝ նրանք կարող են ապավինել նորարարական արտադրանքների վրա, որոնք ստացվել են MENARINI Group-ի հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև ավանդական և հաստատված դեղերի վրա՝ գրանցման և շուկայավարման նպատակով:
Մեր միջազգային աշխատակիցների և BERLIN-CHEMIE-ի գլխամասային գրասենյակի հաջող համագործակցությունը ապահովում է փաստաթղթերի, արտադրանքի և արտադրության պլանավորումը Բեռլինում, ինչպես նաև ճկուն լոգիստիկա տարբեր ժամանակային և կլիմայական գոտիներում:
BERLIN-CHEMIE-ի տեղադրությունները մեկ հայացքով
Այստեղ ներկայացված են BERLIN-CHEMIE-ի բոլոր տեղադրությունները.