Որակի ապահովում

Որակի ապահովման համակարգը երաշխավորում է արտադրանքի անթերի որակ

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերությունն ունի հստակորեն ծրագրած և ճշգրիտ իրականացվող որակի ապահովման համակարգ:

Որպես դեղարտադրող՝ մենք լավագույնս գիտակցում ենք մեր պատասխանատվությունը գնորդների, հիվանդների, բժիշկների, դեղագործների և առաքիչների նկատմամբ: «ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերության ողջ անձնակազմի ներգրավմամբ և նվիրվածությամբ՝ որակի ապահովման գործում մեր գլխավոր առաջնահերթությունն է գնորդների հնարավորինս մեծ բավարարվածություն ապահովելը:

Նշվածը երաշխավորում ենք հետևյալ հատկանիշների դեղերի արտադրությամբ.

  • Բարձր արդյունավետություն
  • Բարձր անվտանգություն
  • Բարձր որակ

Մեր ընկերության դեղերն արտադրվում և վերահսկվում են միջազգային GMP չափորոշիչներին համապատասխան: Արտադրության բոլոր մանրամասները, ներառյալ արտադրական գործընթացին և որակի վերահսկմանն առնչվող տվյալները, գրանցվում են փաստաթղթերում:

Նոր ապրանքները մշակվում են հետազոտությունների համար գործող GMP, GCP և GLP ուղեցույցների պահանջների համապատասխանությամբ:


Որոնել