Արտադրություն

Արտադրություն

Բարձրորակ դեղերի արտադրություն

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերությունը երաշխավորում է ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ պահանջներին ու չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղերի արտադրություն գերժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաներով:

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ:

Բեռլինի Ադլերսհոֆ և Բրիթց գործարաններում մենք արտադրում ենք կարծր դեղաձևեր (հաբեր, թաղանթապատ հաբեր, դեղապատիճներ), հեղուկներ (լուծույթներ և կաթիլներ), մոմիկներ, ինչպես նաև ներարկման հեղուկներ:

Այս գործարաններն ամբողջովին արդիականացվել են ժամանակակից բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան և մեզ հնարավորություն են տալիս երաշխավորելու բարձրորակ դեղերի արդյունավետ մշակումը:

2000 թվականին Ադլերսհոֆի գործարանում տեղադրվել է ներարկման հեղուկների արտադրության նոր, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող սարքավորում: 2001թվականին տեղադրվել է ևս մեկ նոր սարքավորում բերանային ընդունման լուծույթների արտադրության համար:

2003 թվականի ապրիլին բացվել է դեղահաբերի, դեղապատիճների և թաղանթապատ հաբերի փաթեթավորման ժամանակակից մասնաշենք՝ համալրված 11 արտադրական հոսքագծերով:

Ամեն տարի 339 աշխատակիցների կողմից արտադրվում է դեղերի մոտ 270 միլիոն փաթեթային միավոր: Այդ դեղերն օգտագործվում են ողջ աշխարհում՝ հիվանդությունների բուժման համար:

Մենք նաև մեր թիմերի առանձնահատուկ գիտելիքներն ու հմտությունները փոխանցում ենք այլ դեղագործական ընկերություններին: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ.

Հեռ.՝ (+49) 030-6707-2651

Ֆաքս՝ (+49) 030-6707-2119


Որոնել