Դեղանյութերի մշակում

Դեղի ստեղծում ակտիվ նյութերի և հավելանյութերի համակցմամբ

"Գալենիկ" (անգլ. galenics) բառը ծագել է հունահռոմեացի բժիշկ Կլաուդիուս Գալենուսի անունից: Բժիշկ Մարկուս Աուրելիուսը մշակել է համակարգված, արդյունավետ դեղաչափեր` դրանով իսկ հիմք դնելով ժամանակակից բժշկության հիմնարար սկզբունքներին:

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերության Գալենիկ բաժնի աշխատակիցները (անգլ.` Pharmaceutical Development Department - Դեղանյութերի մշակման բաժին) կատարում են բոլոր այն հետազոտությունները, որոնք առնչվում են պատրաստի դեղամիջոցների համար ակտիվ նյութերի հետագա մշակման գործընթացի հետ: Մասնավորապես, մշակվում են հետևյալ դեղանյութերի պատրաստման տեխնոլոգիաներ.

  • Կարծր դեղաձևեր, ինչպիսիք են հաբերը և լիոֆիլիզատները
  • Կիսակարծր դեղաձևեր, ինչպիսիք են քսուքները և նրբաքսուքները
  • Հեղուկ պատրաստուկներ, ինչպիսիք են լուծույթները և ներարկման հեղուկները

Նոր մշակված դեղամիջոցներն այնուհետև անցնում են կայունության փորձարկում: Դեղանյութերի մշակման բաժինն արտադրում է կլինիկական հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր կլինիկական նմուշները, որոնք այնուհետև անցնում են արդյունավետության և անվտանգության գնահատման փորձարկում:

Դեղանյութերի մշակման բաժինը ներկայումս աշխատում է ՄԵՆԱՐԻՆԻ Գրուպի 50-ից ավելի տարբեր գիտական հետազոտությունների և մշակումների ծրագրերի շուրջ:

Այդ ծրագրերում ներգրավված մեծ ոգևորություն ունեցող աշխատակիցների տրամադրության տակ են ժամանակակից լաբորատորիաներ և սենյակները մաքրող տեխնոլոգիաներ: Արտադրական և փաթեթավորման նոր սարքավորումները ընձեռում են հնարավորություններ արտադրելու ժամանակակից պահանջներին համապատասխանող կլինիկական նմուշներ:


Որոնել