Գիտական հետազոտություններ և մշակումներ

Գիտական հետազոտություններ և մշակումներ

Առողջապահության զարգացմանը զարկ տվող նորարարություններ

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերությունը, որպես Գիտահետազոտական դեղագործական ընկերությունների գերմանական ասոցիացիայի անդամ, նորարարության ջատագով է: Մեր կողմից կատարվող գիտական հետազոտությունների նպատակն է մշակել նոր դեղամիջոցներ հիվանդ մարդկանց օգնելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու համար:

«ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ» ընկերության հետազոտությունների և մշակումների բաժինը ՄԵՆԱՐԻՆԻ միջազգային գիտահետազոտական խմբի մաս է կազմում: Այստեղ զարգացող հատկանշական ուղղություններից է նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակումները, դեղաչափի մշակումը դեղագործական հիմունքներով և կլինիկական հետազոտությունները:

Մեր հետազոտական գործունեությունն ուղղված է նորարարական դեղամիջոցների մշակմանը հետևյալ բնագավառներում.

  • Բորբոքային հիվանդություններ և ցավ
  • Սիրտ-անոթային հիվանդություններ
  • Ուռուցքաբանություն
  • Վիրուսային հիվանդություններ

Դեղերի մշակման կենսական փուլերը վերահսկվում են ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության անձնակազմի կողմից:


Որոնել