Բեռլին-Խեմի Հայաստան

Բեռլին-Խեմի Հայաստան

Բեռլին-Խեմի ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը բացվել է 2008թ. սեպտեմբերի 1-ին: Ավելի քան 4 տարվա ընթացքում ներկայացուցչության անձնակազմը ջանասրտորեն աշխատել է` Հայաստանյան դեղորայքային շուկայում առաջնային դիրքերը զբաղեցնելու համար: Ներկա պահին մեր թիմը բաղկացած է 15 հոգուց` 11 բժշկական ներկայացուցչից, ապրանքագետ-մենեջերից, գրանցման մենեջերից, հաշվապահից և ներկայացուցչության ղեկավարից:

Հայաստանում գրանցված Բեռլին-Խեմիի դեղամիջոցների ցանկը լայնածավալ է: Այնտեղ ներառված են ինչպես կարդիոլոգիական, էնդոկրինոլոգիական, ուրոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, նեստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպես նաև առանց դեղատոմսի տրամադրվող դեղորայքը: Հայաստանում գրանցված են Բեռլին-Խեմի ընկերության ընդամենը 45 : Դեղամիջոցների ճնշող մեծամասնությունը մրցակցային շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Դեղամիջոցների մեծ մասն ունի մեծ ներուժ: Ներկայումս ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը հայկական դեղորայքային շուկայում զբաղեցնում է իր արժանի տեղը առաջատար դեղորայք արտադրող ընկերությունների հնգյակում:

Դեղամիջոցներ արտադրողների և ներմուծողների հայկական միության կողմից անցկացված Հայաստանյան դեղորայքային շուկայի հետազոտությունների արդյունքների համաձայն` Բեռլին-Խեմի/Մենարինին ունի լավագույն վարկանիշը թե’ բժիշկների և թե’ հիվանդների մոտ, որպես հուսալի և որակյալ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, որը արժանի է հատուկ վստահության:

Հաջորդ, 2013թ.-ին, ներկայացուցչության ռազմավարությունում նախատեսվում են զգալի փոփոխություններ:

Զուգահեռաբար ծրագրված է Հայաստանյան շուկա նոր դեղամիջոցների մուտք, ինչպես նաև շուկայում արդեն առկա դեղամիջոցների համալրումը նոր դեղաձևերով և դեղաչափերով:

Բեռլին-Խեմի հայաստանյան թիմի առանձնահատկություններն

են ներկայացուցչության բոլոր աշխատակիցների միավորվածությունը և թիմային ոգին, ինչպես նաև ձգտումը անելու ամեն հնարավորը` դրված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար:

Ընկերության կարգախոսը` “Մենք կյանքի համար ենք” – մեր հավերժ ուղեցույցն է:


Որոնել