Ընկերությունը

Ընկերությունը

Առողջապահության ջատագով

«Բեռլին - Խեմի» ընկերությունը հարուստ ավանդույթների տեր ընկերություն է և անցել է դինամիկ զարգացման ուղի: Բեռլին-Ադլերսհոֆում է սկիզբ առնում մեր պատմությունը 1890 թվականին: Մեր աշխատակիցներից ոմանք հանդիսանում են այն ընտանիքների հինգերորդ սերնդի ներկայացուցիչները, որոնք ներգրավվել են այժմ արդեն «Բեռլին-Խեմի ԲԸ» անվամբ ընկերությունում դեղերի ստեղծման, արտադրման ու վաճառքի գործում:

Մենք ունենք առանձնահատուկ կապեր Բեռլինում տեղակայված մեր գլխավոր գրասենյակի հետ, որին հավատարիմ ենք մեր գործունեությամբ: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը կոսմոպոլիտ է. Մեր մասնաճյուղերն ակտիվ գործունեություն են ծավալում ավելի քան 30 եվրոպական ու ասիական երկրներում: Մենք, ընդհանուր առմամբ, ունենք ավելի քան 70 ազգություններ ներկայացնող աշխատակիցներ, և այս բազմազանությունն է մեզ դարձնում առավել զորեղ:


Որոնել