Left menu

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Բեռլին Խեմի ԲԸ/Մենարինի ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը Երևանում («Ընկերություն») շատ լրջորեն է մոտենում օգտվողների գաղտնիությանը և պարտավորվում է իր կարողության սահմաններում պաշտպանել այն: Երբ այցելեք www.berlin-chemie.am կայք («Վեբ կայք» կամ «Կայք») կամ պահանջեք Կայքում առկա ծառայությունները, Ընկերությունը կարող է մշակման ենթարկել ձեր անձնական տվյալները: Գործող Գաղտնիության քաղաքականությունը («Գաղտնիության քաղաքականություն») նախատեսում է Ընկերության կողմից` իր Կայքի միջոցով ստացված ձեր անձնական տվյալների մշակման ուղղությամբ կատարվող գործողությունները և դրանց վերաբերյալ Ընկերության ստանձնած պարտավորությունները:

Տվյալների պաշտպանության գործող օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում («Գաղտնիության մասին օրենք»)` ձեր անձնական տվյալները մշակելու համար նախևռաջ կպահանջվի ձեր համաձայնությունը:

Եթե տրամադրում եք երրորդ կողմերի անձնական տվյալներ, պետք է նախապես քայլեր ձեռնարկեք` համոզվելու, որ նման տվյալների բացահայտումը Ընկերությանը (և դրանց հետագա մշակումը գաղտնիության կիրառելի տեղեկատվական ծանուցման մեջ նշված նպատակների համար) համապատասխանում է Գաղտնիության մասին օրենքին, ինչպես նաև այլ գործող օրենքներին ու կանոնակարգերին: Օրինակ` դուք կարող եք երրորդ կողմերի անձնական տվյալները տրամադրել` միայն նրանց նախապես, պատշաճ կերպով, տեղեկացնելուց և դրա վերաբերյալ նրանց հատուկ համաձայնությունը ստանալուց հետո:

Տվյալների վերահսկման մարմին

Տվյալների վերահսկման պատասխանատու մարմինը Բեռլին-Խեմի ԲԸ/Մենարինի ընկերության երևանյան ներկայացուցչության գրասենյակն է` Քաջազնունի փող. 4/1, 0070, ք. Երևան, Հայաստան:

Մշակվող տվյալների տեսակները

Կայք այցելելը կամ այնտեղից տեղեկություններ ստանալը սովորաբար չի հանգեցնում ձեր անձնական տվյալների հավաքման և մշակման, բացառությամբ «Նավիգացիոն տվյալների» (navigation data) և տեղեկանիշների (cookies), ինչպես դրանք ներկայացված են ստորև: Ավելին, դուք կարող եք Ընկերությանը կամովին անձնական տվյալներ տրամադրել, երբ աշխատում եք Կայքի որոշ գործառնությունների վրա կամ պահանջում եք Կայքում առկա որոշակի ծառայություններ:

Նավիգացիոն տվյալներ և տեղեկանիշներ

Կայքում ձեր անձնական տվյալների մշակումը սահմանափակված է, այսպես կոչված, «նավիգացիոն տվյալներով», որոնք, ըստ անհրաժեշտության, Կայքին փոխանցվող տվյալներ են` Կայքը կառավարելու համար տեղադրված համակարգչային համակարգերի, ինչպես նաև Համացանցի հաղորդակարգերի գործարկման նպատակով: Դրանցից են, օրինակ, Կայք այցելելու համար օգտագործված համակարգչի IP հասցեները կամ տիրույթի (domain) անունները, ինչպես նաև կայքն այցելելու համար կիրառված օպերացիոն համակարգի պարամետրերը: Ընկերությունը հավաքում է այս և նմանատիպ տվյալներ (ինչպես օրինակ` Կայք այցելությունների քանակը և Կայքում գտնվելու տևողությունը) վիճակագրական նպատակներով և անանուն (anonymous) ձևով` Կայքի աշխատանքը վերահսկելու և դրա արդյունավետությունը բարելավելու համար: Նմանատիպ տվյալները չեն հավաքվում Կայքի օգտվողների վերաբերյալ այլ տեղեկատվության հետ կապակցվելու կամ ձեր ինքնությունը պարզելու նպատակով: Չնայած դրան` պայմանավորված այդ տվյալների բնույթով, դրանք կարող են թույլատրել ձեր նույնականացումը` երրորդ կողմերին պատկանող այլ տվյալների հետ կապակցման և մշակման միջոցով: Այդ նպատակով, մշակման ենթարկվելուց հետո նավիգացիոն տվյալներից անմիջապես հեռացվում են անձը նույնականացնող տվյալները և դրանք կարող են վերականգնվել միայն Ընկերության կողմից` պատասխանատվության հաստատման նպատակով` կապված ի վնաս Կայքին կամ Կայքի միջոցով կատարված համակարգչային օրինախախումների հետ: Չնայած վերոնշյալին` նավիգացիոն տվյալները, ինչպես դրանք նկարագրված են վերը, պահվում են միայն սահմանափակ ժամանակահատվածով` համաձայն գործող կանոնակարգերի:

Կայքն օգտագործում է «տեղեկանիշներ» (cookies): Օգտվելով Կայքից` դուք համաձայնում եք տեղեկանիշների կիրառությունը` սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նախատեսված կարգով:

Տեղեկանիշները կոշտ սկավառակի վրա պահվող փոքր չափի ֆայլեր են: Կայքն օգտագործում է, այսպես կոչված, «աշխատաշրջանի տեղեկանիշներ» և «մշտական տեղեկանիշներ»:

Աշխատաշրջանի տեղեկանիշները տեղեկատվության ժամանակավոր ծրագրատողեր են (string), որ կիրառվում են Կայքի օգտագործումը հեշտացնելու, ներքին անվտանգության ապահովման և համակարգի կառավարման նպատակներով: Կայքում օգտագործվող տեղեկանիշները օգտվողների մասին տեղեկություններ չեն պարունակում. այդ տեղեկանիշները պահվում են ժամանակավոր կարգով և բրաուզերը փակելուց հետո, անմիջապես ջնջվում են:

Մշտական տեղեկանիշները կարող են տարբեր տևողություն ունենալ (մեկ ժամից մինչև մեկ տարի): Ընկերությունը նմանատիպ տեղեկանիշներ է ներդնում` միայն օգտվողի ընտրած լեզուն պահելու և Google Analytics համակարգին վիճակագրական տվյալներ ուղարկելու համար, որն Ընկերությանը հնարավորություն է ընձեռում վիճակագրական նպատակներով վերլուծել Կայքի մուտքերը/այցելությունները: Տեղեկանիշները ներդրվում են բացառապես վիճակագրական նպատակներով, և դրանց միջոցով ստացվող տեղեկությունները հավաքվում են ամբողջական ձևով: Զույգ տեղեկանիշների կիրառման միջոցով (համապատասխանաբար` մեկ մշտական և մեկ աշխատաշրջանի տեղեկանիշ, որը ջնջվում է, երբ օգտվողը փակում է բրաուզերը) Google Analytics-ը նաև պահում է Կայք այցելելու և դրանից ելնելու ժամերը (timestamp):

Կայքում օգտագործվող տեղեկանիշները Կայքի օգտվողների մասին տեղեկություններ չեն հավաքում, սակայն Դուք կարող եք անջատել տեղեկանիշները` փոխելով ձեր բրաուզերի կարգավորումները:

Բրաուզերի մեծ մասի գործիքագոտում (instrument bar) գտնվող «Օգնություն» բաժինը նկարագրում է, թե ինչպես խուսափել տեղեկանիշներ, web beacons և հետագծման այլ տեխնոլոգիաներ (tracking technologies) ստանալուց, և ինչպես բրաուզերից տեղեկատվություն ստանալ նման տեխնոլոգիաների առկայության և դրանց անջատման մասին:

Սակայն տեղեկանիշները անջատելը կարող է նվազեցնել Կայքից օգտվելու ձեր հնարավորությունները և խոչընդոտել Կայքում առկա գործառույթներից ու ծառայություններից լիարժեք օգտվելուն:

Ընկերությունը մուտք չի գործում և չի վերահսկում երրորդ կողմի կայքերում օգտագործված տեղեկանիշները, web beacons և այլ հետագծման տեխնոլոգիաները (tracking technologies), որոնց դուք կարող եք մուտք գործել Կայքից: Ընկերությունը մուտք չի գործում և չի վերահսկում այդ կայքերում հրապարակված կամ դրանցից ձեռք բերված բովանդակությունը կամ փաստաթղթերը: Ընկերությունը մուտք չի գործում և չի վերահսկում ձեր անձնական տվյալների մշակման մեթոդները, որոնց նկատմամբ բացահայտորեն հրաժարվում է ցանկացած պատասխանատվությունից: Դուք պարտավոր եք ստուգել այն երրորդ կողմերի կայքերի Գաղտնիության դրույթները, որոնց մուտք եք գործում Կայքի միջոցով, որպեսզի տեղեկանաք ձեր անձնական տվյալների մշակման նկատմամբ կիրառվող պայմաններին: Ըստ ձեռք բերված համաձայնության` սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է միայն Կայքի նկատմամբ, ինչպես այն սահմանված է վերևում:

Անձնական տվյալների պահպանումը և պահեստավորումը

Անձնական տվյալները պահպանվում և մշակվում են Ընկերությանը պատկանող համակարգչային համակարգերի կողմից և կառավարվում են Ընկերության կամ տեխնիկական ծառայություններ տրամադրող երրորդ անձանց կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար` ծանոթացեք «Տվյալների մատչելիությունը» (Data Access) բաժնին ստորև: Տվյալները մշակվում են միայն բարձր որակավորված անձնակազմի կողմից, ներառյալ արտակարգ տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար նշանակված աշխատակիցների կողմից:

Տվյալների մշակման նպատակները և մեթոդները

Ընկերությունը կարող է մշակել ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝ ձեր հաղորդակցությունների կառավարում (ներառյալ դեղազգոնություն իրադարձությունների մասին ծանուցում), տեղեկատվության մասին ձեր հարցումների կառավարում և այլն։

Ձեր անձնական տվյալները մշակվում են թե´ թղթային և թե´ էլեկտրոնային ձևով՝ համաձայն Գաղտնիության մասին օրենքի և տվյալների պաշտպանության ու գաղտնիության մասին պրոֆիլների՝ տվյալների մշակման արդարացի ու օրինական սկզբունքներին համապատասխան։

Տվյալները պահպանվում են բացառապես այն ժամանակահատվածում, որի ընթացքում անհրաժեշտ են դրանց հավաքման կոնկրետ նպատակին հասնելու համար:

Անձնական տվյալների անվտանգությունը և որակը

Ընկերությունը պարտավորվում է պաշտպանել ձեր անձնական տվյալների անվտանգությունը և իրագործել Գաղտնիության մասին օրենքով և գործող այլ կարգերով սահմանված անվտանգության դրույթները, որպեսզի կանխվի տվյալների կորուստը, ապօրինի կամ անօրինական օգտագործումը և չլիազորված մուտքը։

Ընկերությունը ներդրել է համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչպիսիք են՝ անվտանգության բազմաթիվ առաջնակարգ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը՝ տվյալները փոփոխությունից, կորստից և չլիազորված մուտքից պաշտպանելու համար։ Ձեր տվյալները, փաստացիորեն, պահվում են այնպիսի վայրերում տեղակայված սերվերներում, որոնց մուտքը սահմանափակված է և ենթարկվում են հսկողության։ Ավելին, Ընկերության կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերը և համակարգչային ծրագրերը կազմված են այն կերպ, որպեսզի նվազեցնեն անձնական և (կամ) անձը նույնականացնող տվյալների օգտագործումը։ Տվյալները մշակվում են խիստ անհրաժեշտության սահմաններում և միայն դրանց հավաքման կոնկրետ նպատակին հասնելու համար։ Դուք կարող եք աջակցել Ընկերությանը՝ թարմացնելու և (կամ) ապահովելու ձեր անձնական տվյալների ճշգրտությունը՝ մեզ հաղորդելով ձեր հասցեի, որակավորումների, կոնտակտային տվյալների և այլնի մասին տեղեկություններ։

Տվյալների մատչելիությունը (Data Access)

Ձեր անձնական տվյալները հասանելի կլինեն միայն Ընկերության մեջ տվյալների մշակման համար պատասխանատու անձնակազմին։ Իրենց պարտականությունների կատարման համար տվյալ անձնակազմին կարող է անհրաժեշտ լինել մշակել այդ տվյալները՝ ձեր հարցումները կառավարելու նպատակով։ Տվյալները կարող են բացահայտվել Ընկերության այլ աշխատակիցների, ինչպես նաև Մենարինի Խմբի այլ ընկերություններին, ներառյալ A. Menarini Industrie Farmaceutiche Riunite Srl-ին` վերը նշված նույն նպատակներով և (կամ) վարչական նպատակներով։

Առանց հակասելու վերը նշված պարբերության դրույթներին` ձեր անձնական տվյալները չեն հաղորդվի երրորդ կողմերին՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, և դրանք չեն տարածվի որևէ այլ ձևով կամ եղանակով։

Անձնական տվյալների տրամադրումը

Այն տվյալները, որոնք նշված են աստղանիշով [*], անհրաժեշտ են Ընկերությանը՝ Կայքի միջոցով ստացված ձեր հարցումները մշակելու համար (օրինակ՝ տեղեկատվության և (կամ) նյութերի մասին հարցումներ) կամ ձեր հարցումներին պատասխանելու նպատակով ձեզ դիմելու համար։ Այդ տվյալները տրամադրելուց հրաժարվելը կարող է խոչընդոտել Ընկերությանը՝ տրամադրելու ձեր պահանջած ծառայությունները։ Աստղանիշով չնշված ցանկացած այլ տվյալների տրամադրումը պարտադիր չէ․ ձեր հրաժարումը որևէ փաստացի ազդեցություն չի ունենա։

Ձեր իրավունքների գործադրումը

Դուք կարող եք ցանկացած ժամանակ գործադրել Գաղտնիության մասին օրենքով սահմանված ձեր իրավունքները, այդ թվում` Ընկերության մեջ ձեր անձնական տվյալների առկայության մասին տեղեկացվելու իրավունքը, ձեր տվյալների բովանդակության, աղբյուրի և ճշգրտության ստուգման իրավունքը և (կամ) ձեր տվյալների թարմացում, ջնջում և (կամ) անձը նույնականացնող տվյալների հեռացում պահանջելու իրավունքը, եթե դրանք մշակվել են անօրինական ձևով, ինչպես նաև որևէ օրինական հիմքով այդ տվյալների մշակումը դադարեցնելու իրավունքը:

Ցանկացած ժամանակ կարող եք կապ հաստատել Տվյալների վերհսկման մարմնի հետ` էլ. փոստով ( Դիմել մեզ ) կամ գրելով (հասցե` Բեռլին Խեմի ԲԸ/Մենարինի ընկերության երևանյան ներկայացուցչական ներկայացուցչության գրասենյակ, Քաջազնունի փող. 4/1 0070 Երևան, Հայաստան)` Ընկերության կողմից ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություններ ստանալու, Գաղտնիության մասին օրենքով հաստատված ձեր իրավունքները գործադրելու, ինչպես նաև ձեր տվյալներին մուտք գործելու իրավունք ունեցող սուբյեկտների թարմացված ցանկն ստանալու նպատակներով:


Որոնել