Left menu

Հրաժարում պատասխանատվությունից

Մեր կայքէջը նախատեսված է մեր ընկերության, ապրանքների և այլ ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Կայքում տեղադրված տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել և վերանայվել է և մշտապես թարմացվում է: Չնայած մենք շահագրգիռ ենք ապահովելու կայքէջի ճշգրիտ, ամբողջական ու լիարժեք բովանդակություն, սակայն, ցավոք, չենք կարող ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատվություն կրել դրա համար: Համացանցի այս էջը և իր ենթաէջերը տալիս են լոկ տեղեկատվություն և բացարձակապես, որևէ կերպ չեն կարող փոխարինել բժշկական, առևտրային կամ որևէ այլ խորհրդատվություն: Այդ պատճառով կայքէջի և դրանում պարունակվող տեղեկատվության ուղղակի կամ անուղղակի օգտագործումից բխող վնասի ընդունումը կամ փոխհատուցումը բացառվում է:

Եթե մեր կայքէջը պարունակի երրորդ կողմերի տեղեկատվություն կամ հղում կատարի դրան, ապա այդ տեղեկատվությունը չպետք է ընկալվի որպես մեր կողմից ներկայացվող խորհուրդներ: Մենք չենք կարող կրել որևէ պատասխանատվություն այդ տեղեկատվության համար, քանի որ չենք ստուգում դրա ճշտությունը կամ օրինականությունը:

Ծրագիրը, դրա բովանդակությունը, տվյալները, նկարները և այլն, պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ արդյունաբերական սեփականության այլ իրավունքով: Դեռ ավելին, հարկ է նշել, որ բոլոր ապրանքների անունները և այլ, համապատասխանաբար նշված անուններ պաշտպանված են ապրանքանիշների մասին օրենքով: Դրանց ցանկացած օգտագործում, այդ թվում՝ բազմացումը, տարածումը և վերամշակումը թույլատրելի է միայն օրենքով սահմանված դեպքերում և միայն իրավասու անձի համաձայնությամբ:

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կայքէջի տեղեկատվությունը:

© BERLIN-CHEMIE AG


Որոնել